Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մեկնել է Մոսկվա |news.am|

news.am: Ռուսաստան է մեկնել Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը՝ խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ։ Նա կհանդիպի Պետդումայի եւ Դաշնային խորհրդի նախագահների հետ։

Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Սահիբա Գաֆարովան եւ ադրբեջանական պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել են Ռուսաստան։

«Վնուկովո-2» օդանավակայանում ադրբեջանցի խորհրդարանականներին դիմավորել են Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեեւը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին եւ պաշտոնական այլ անձինք։

Այցի ծրագրում ներառված են Սահիբա Գաֆարովայի հանդիպումները Պետդումայի եւ Դաշնային խորհրդի նախագահների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն