ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի վերաբերյալ բանակցային որոշումների մաս կազմել. Ստոլտենբերգ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկմանն ուղղված ցանկացած միջազգային ջանքերի մաս կազմել, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կարող ենք լինել միջազգային բանակցային լուծումների մի մասը։ Ես չեմ անդրադառնա այն բանին, թե ինչ շրջանակում դա կլինի, բայց միանգամայն հնարավոր է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները երաշխիքներ տան ցանկացած միջազգային պայմանավորվածության ժամանակ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Ստոլտենբերգը նաև որոշել է՝ ներկա հակամարտության ցանկացած ավարտից հետո Ուկրաինան կունենա էլ ավելի ուժեղ բանակ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Ըստ դաշինքի գլխավոր քարտուղարի՝ դա կօգնի արդյունավետ պաշտպանություն իրականացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով