Ըստ ՔԿ-ի՝ 2022 թ. սեպտեմբերի 14-ին 6 զինծառայող ինքնակամ թողել է մարտական դիրքը. նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, որը հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները) նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն