Արա Մկրտչյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի հետ հանդիպմանը կարևորել է քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի քաղաքականության մշակման վարչության պետ Գարիկ Աբելյանն ընդունել են Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցչին:
 
Հանդիպմանը կարևորվել է քրեական, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների զարգացման հետագա դինամիկան, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոնշյալ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու, փորձագետներ ներգրավելու և ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:
 
Էլեկտրոնային արդարադատության ստեղծման գործընթացում արդյունավետության բարձրացման նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ճանաչողական այց իրականացնել եվրոպական պետություն:
 
Քննարկումների արդյունքում մատնանշվել են հետագա համագործակցության հստակ ուղղությունները և համապատասխան փաստաթղթում դրանք արտացոլելու նպատակահարմարությունը:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն