tert.am: Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումն աննպատակահարմար է և կարող է որպես սադրանք դիտվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հղումով:
«Խորհուրդ չէի տա դա իրականացնել: Մեր երկիրն այնպիսի տեղում է գտնվում, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգությունը: Պետք չէ այնպիսի քայլեր անել, որոնք կարող են որպես սադրանք դիտվել: Բացի այդ, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ունենալ այդ բազան, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր տարաշրջանում շատ ակտիվ կերպով ներկայացված ահաբեկչական շարժումների ուշադրությունը»,- ասել է Զուրաբիշվիլին «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի վրացական մասնաճյուղին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է խորացնի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սակայն չպետք է անի այնպիսի քայլեր, որոնք կհրահրեն մյուս երկրներին: