66e4cfe338c7da55ff5f68350129619b.jpg

Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի առնչությամբ հետաքննություն է սկսվել. հեղաշրջման փորձը՝ ֆոտոշարքով |tert.am|

 

tert.am: Վենեսուելայի դատախազությունը երկրի ընդդիմության՝ զինվորականների խմբերի աջակցությամբ պետական հեղաշրջում իրականացնելու փորձի առնչությամբ հետաքննություն է սկսել, գրում է El Norte պարբերականը՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հղումով:

«Ես խոսել եմ հանրապետության գլխավոր դատախազի հետ: Նա 3 դատախազ է նշանակել, որոնք արդեն վարում են հետաքննությունը»,- ասել է Մադուրոն:

Նրա խոսքով՝ դատախազները հարցաքննում են երեկ մայրաքաղաք Կարակասի՝ Ֆրանսիսկո Միրանդայի անվան ռազմաբազայի մոտ տեղի ունեցած դեպքերի մասնակիցներին: Մադուրոն հավելել է, որ երկրի ընդդիմադիր «Ազգային կամք» կուսակցության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, որը փախել էր տնային կալանքից, հեղաշրջման նոր փորձի ղեկավարն է եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն