86feadc19295c23f3f4c0260977b6a3c.jpg

Իրանն ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել. Ռոհանին օրենք է ստորագրել |armtimes.com|

armtimes.com: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը եւ նրա հետ կապված խմբերը ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու մասին օրենք է ստորագրել։

Mehr-ը հայտնում է, որ օրենքն ուղարկվել է հետախուզության, արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի նախարարություններին, ինչպես նաեւ Ազգային անվտանգության բարձրագույն մարմնին եւ Պլանավորման ու բյուջեի կազմակերպությանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ը արտասահմանայան ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն