9e1261e72e9665840b89d39f5fdb2dea.jpg

Երևանի կոմունալ ոլորտը շարունակում է Կամո Արեյանի ենթակայության տակ մնալ. քաղաքապետի մամուլի քարտուղար |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հաստատում է մամուլի տեղեկությունը, որ կոմունալ ծառայության ոլորտի համակարգումը հանձնվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին՝ հստակեցնելով, որ դա ամենևին չի նշանակում, որ այդ մասով լիազորությունները փոխքաղաքապետից անցել են խորհրդականին:

«Քանի որ մենք տրանսպորտի բարեփոխումների իրականացման կարևորագույն փուլ ենք մտնում, և բարեփոխումները բավականին մեծ ծավալի ուժերի կենտրոնացում են պահանջում, քաղաքապետը հանձնարարել է Հրաչյա Սարգսյանին զբաղվել փաթեթի մշակմամբ: Քանի որ հասկանալի է, որ առաջին տեղակալի համակարգման ոլորտում են գտնվում քաղաքի կառավարման մի շարք բնագավառներ, քաղաքապետն առաջարկել է խորհրդական Կամո Արեյանին զբաղվել կոմունալ տնտեսության հարցերով: Սա չի նշանակում, որ Հրաչյա Սարգսյանից վերցվել է այդ ոլորտը, կոմունալ ծառայության բարեփոխումների, ծրագրերի իրականացման աշխատանքները շարունակում է համակարգվել, բայց ընթացիկ աշխատանքները համակարգում է Կամո Արեյանը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Խոսնակը նշեց, որ, ըստ էության, մինչ այս էլ Կամո Արեյանը զբաղվել է այս հարցով, մասնավորապես, ձնամաքրման աշխատանքների ժամանակ է նա ներգրավված եղել, նաև ապրիլի 24-ի կամ տոնական ինչ-ոչ միջոցառումների ժամանակ քաղաքի մաքրությունը պահելու հարցերում, որը նրա անձնական ուշադրության ներքո գտնվելով, արդյունավետ իրականացվել է:

Հարցին, թե քաղաքապետի խորհրդականի գործառույթների մեջ մտնո՞ւմ է նման ոլորտներով զբաղվելը, և տեղի՞ն է դիտարկումը, որ երբևէ քաղաքապետի խորհրդականը չի կատարել քաղաքապետի առաջին տեղակալի լիազորությունները, Կարապետյանը հիշեցրեց, որ նախկինում՝ մինչև Հայկ Մարությանի պաշտոնավարումը, քաղաքապետն ուներ 9 խորհրդական և 5 օգնական, որոնք որոշակի ոլորտներ էին համակարգում, մինչդեռ հիմա ունի 3 խորհրդական:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն