Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում մոտ 118 հազար շենք փլուզվել է, մեծ վնաս կրել կամ ենթակա է քանդման: Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu-ն, hայտնել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը:
Նրա խոսքով երկրաշարժից տուժած 11 նահանգներում ստուգվել է 925 հազար շենք․ «Դրանցից մոտ 118 հազարը կա՛մ փլուզվել է, կա՛մ մեծ վնաս է կրել, կա՛մ ենթակա է անհապաղ քանդման»։
Նշենք, որ Թուրքիայում առնվազն 41 020 մարդ է զոհվել փետրվարի 6-ին երկրի հարավում տեղի ունեցած երկու ուժեղ երկրաշարժերի հետևանքով։
Երկրաշարժերին հաջորդել է ավելի քան 6210 հետցնցում։