N զորամասի «ՈՒԱԶ»-ի՝ ձորը գլորվելու հետևանքով զինծառայողների մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: 
 
Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով