24news.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Ադրբեջանի իշխանություններին։ Ինչպես հայտնում է նախագահ Զուրաբիշվիլու խոսնակ Խաթիյա Մոիսցրապիշվիլին, ընդհանուր սահմանային աշխատանքների վերականգնումը, ըստ Վրաստանի նախագահի, կարող է ամրապնդել վրաց-ադրբեջանական բարեկամությունը։
Երկու երկրների միջեւ սահմանային խնդիրները կրկին երեւան եկան այն բանից հետո, երբ ադրբեջանցի սահմանապահները փորձեցին փակել ճանապարհը դեպի վրացական Ուդաբնոյի վանք։
Այն հանդիսանում է Դավիթ Գարեջայի ընդհանուր վանական համալիրի մի մասը։
Մոիսցրապիշվիլին ասել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի վերսկսվեն սահմանային դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքները, որոնք ընդհատվել են երկար տարիներ։
Բաքուն արդեն հայտնել էր, որ պատրաստ է հնարավորինս արագ ավարտին հասցնել սահմանային խնդիրների կարգավորման գործընթացը։