Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թվականների ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փետրվարի 21-ին շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, Կառավարության ծրագրի առաջնահերթությունների իրականացման, ոլորտային ծախսերի, հնարավոր ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները: Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքին, պետական գերատեսչությունների՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման արդյունքներին և դրանց հիման վրա հետագա քայլերին:

Կառավարության ղեկավարը կարևորել է բարեփոխումների, ծրագրերի կառավարման ու իրականացման արդյունավետության շարունակական բարձրացումը, ինչը կխթանի տնտեսական աճը և կլավարկի հարկաբյուջետային քաղաքականությունը:  Վարչապետը հանձնարարել է շարունակել շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև