Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է

ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածի տարածաշրջանում բուք է:

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով