news.am: Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվը հասել է 11-ի, զոհվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քննությունը դիտարկում է հրդեհի պատճառների մի քանի (այդ թվում եւ հրկիզման) վարկածներ։
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունում տեղեկացրել էին, որ հրդեհ է սկսվել Մոսկվայի Մեժդունարոդնայա փողոցում. այրվել է մեկ շենք, որտեղ գտնվում է «МКМ» հյուրանոցը։
Հրդեհի մասին տեղեկությունը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երեքշաբթի, ժամը 21։20-ին։ Նախնական տվյալներով՝ հրդեհն սկսվել է 16 հարկանի շենքի հինգերորդ հարկում։ Կրակն արդեն մարվել է։