«Մենք չենք կարող վաճառել մեր հոգին գազ կամ նավթ ունենալու համար։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ եթե այլ ուղիներ հնարավորություններ չունենք, հանկարծ չհայտնվենք աշխարհի այլ մասերում այլ կախվածության մեջ, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն»։ Այս մասին Միրզոյանի հետ ասուլիսին ասել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ պատասխանելով ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին հարցին։