Ուրախ ենք տեսնել ճշմարտության գերակայությունը. ՀՀ արտգործնախարարը` Հաագայի դատարանի որոշման մասին |tert.am|

tert.am: Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: 

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Մենք ողջունում ենք. Արդարադատության միջազգային դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի՝ իր կողմից շրջափակումը և ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը միջանցքով։ Մենք ուրախ ենք նաև տեսնել ճշմարտության գերակայությունը, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը», – գրել է Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով