ԱՄՆ-ում երկշարժիչ ինքնաթիռ է կործանվել. զոհվել է հինգ մարդ |news.am|

news.am: Չորեքշաբթի օրը ամերիկյան Լիթլ Ռոք ազգային օդանավակայանի (Արքանզասի նահանգ) մոտ կործանվել է Beech BE20 երկշարժիչ օդանավը։ Այս մասին տեղեկացրել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իշխանություններին։

Նշվել է, որ ինքնաթիռի բոլոր հինգ ուղեւորները մահացել են։

«Այդ ժամանակ ուժեղ փոթորիկ էր։ Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ երկու երեւույթները կապված եղել են, բայց ուժեղ քամի էր, մի քանի րոպե տեղատարափ անձրեւ էր գալիս»,- ABC-ն մեջբերել է ոստիկանության տեղի բաժանմունքի ներկայացուցչի խոսքերը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն