aravot.am: Ֆիրդուս թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանն այսօր նույն թաղամասի մի քանի բնակիչների հետ բողոքի ցույց է անում կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են հանդիպում կառավարության այն ներկայացուցիչների հետ, որոնք համակարգում են թաղամասի կառուցապատման ծրագիրը։
«15 տարի է՝ գերության մեջ ենք։ 33-րդ թաղամասը՝ Հանրապետության, Խանջյան փողոցներն ու Ֆիրդուսը 2008 թվականից ընդգրկել են գերակա շահի տակ, մենք հիմա չգիտենք՝ վաղն ինչ է լինելու, այդ գերակա շահը ռեզինի նման ձգվում է։ Վերջին նամակը, որ ստացել ենք, ասում են՝ գերակա շահը հետաձգվել է մինչեւ 2023 թվականի ապրիլի 15-ը։ Բայց այսօր փետրվարի 23-ն է՝ կառավարությունից որեւէ մեկը կամ ներդրողները բնակիչներից որեւէ մեկի հետ չեն հանդիպել, չեն ասել, թե փոխհատուցումը ինչպես է ու ինչ գներով է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռաֆայել Սաֆարյանը։
Նրա պատմելով՝ նշված թաղամասում, ըստ կառավարության, կա 112 բնակիչ՝ ներառյալ Խանջյանի 7 բնակիչները, որոնք վերջերս նամակ են ստացել տարածքը գերակա շահ ճանաչելու մասին, հետեւաբար՝ տարածքը պետք է ազատեն․ «1200 քառակուսի է մնացել գերակա շահի տակ։ Վերջերս էլ Խանջյան 7-ն էլ վերցրեցին գերակա շահի տակ։ Հայտարարություն են տվել, որ վաճառվում է՝ 1քմ-ն 3-6 հազար դոլար, բայց բնակիչներ կան, որ նույնիսկ նամակ չեն ստացել, որ տարածքն օտարվում է։ Նույնը կատարվում է մեզ հետ»։ Ռաֆայել Սաֆարյանին պատկանող տարածքը 33-րդ թաղամասում է, Հանրապետության հրապարակին կից Ֆիրդուսի թաղամասում։
Նշենք, որ այս թաղամասը գերակա շահ ճանաչվել է 2006թ․-ին, նախատեսված էր նոր թաղամաս կառուցել, սակայն ներդրումային ծրագիրը ձախողվեց։ Հետո 2018-ին ամբողջ տարածքը կրկին հանրային գերակա շահ է ճանաչվել։ Եվ կրկին, նախատեսվում է այստեղ բնակելի թաղամաս, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ կառուցել։ Կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոմփենթ»-ը, ըստ բնակիչների, առաջարկել է 750 դոլար 1 քմ-ի դիմաց, մինչդեռ այդ տարածքում բնակելի համալիրում բնակարանի 1քմ-ի գինը սկսվում է 3000 դոլարից։
Շարունակությունը՝ aravot.am-ում