Թրամփը հայտարարել է, որ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում առաջընթաց են գրանցել TikTok-ի և առևտրի հարցում և շուտով կհանդիպեն | factor.am

factor.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առաջընթաց են գրանցել TikTok-ի գործարքի հարցում և համաձայնել են անձամբ հանդիպել հաջորդ ամիս Հարավային Կորեայում, գրում է Reuters-ը։

«Մենք առաջընթաց ենք գրանցել շատ կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ առևտրի, ֆենտանիլի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ դնելու անհրաժեշտության և TikTok գործարքի հաստատման հարցում»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Նա նշել է, որ կհանդիպեն Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, որը կմեկնարկի հաջորդ ամիս, և որ ինքը կմեկնի Չինաստան հաջորդ տարեսկզբին։ Իսկ Սի Ցզինպինը, ըստ Թրամփի, ԱՄՆ կժամանի ավելի ուշ։

Հայտարարության մեջ չեն ուրվագծվել TikTok-ի վերաբերյալ առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնության պայմանները։ Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։

Չինական պետական ​​լրատվամիջոցներն էլ հաղորդել են, որ Թրամփը և Սի Ցզինպինը «անկեղծ և խորը կարծիքների փոխանակում» են ունեցել, և որ զրույցը եղել է «պրագմատիկ, դրական և կառուցողական»։ Ըստ չինական կողմի՝ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է խուսափի սահմանափակող առևտրային միջոցառումներ կիրառելուց՝ «խորհրդատվությունների բազմաթիվ փուլերի միջոցով ձեռք բերված արդյունքները խաթարելուց խուսափելու համար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև