Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը |tert.am|

tert.am: Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթը։ Ռուս–ուկրաինական հակամարտության մեկ տարվա ընթացքում սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10–րդ փաթեթն է։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպության վրա։ Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ` ապատեղեկատվություն, քարոզչություն տարածողների դեմ և այլն»:

Ըստ փաթեթի սահմանումների՝ կարգելվի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով