Բելառուսի ռազմական օդակայանում, ենթադրաբար, ԱԹՍ-ի հարվածից վնասվել է ռուսական հետախուզական ինքնաթիռը |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաչուլիշչիի ռազմական օդակայանում տեղի են ունեցել պայթյուններ:

Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, վնաս է հասցվել А-50 տեսակի ռադարների հայտնաբերման հետախուզական ռուսական օդանավը: Ենթադրվում է, որ օդակայանը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման:

Ռուսաստանն ունի այդ կարգի 9-ը օդանավ, դրանք կիրառվում են Ուկրաինայում թիրախների ուղղությամբ արձակվող հրթիռների հետագիծը ճշգրտելու համար։

Բելառուսի պաշտպանության նախարարոււթյունը հավաստիացրել է, թե «Մաչուլիշչիում ոչ մի լուրջ բան չի պատահել»:

Ռուսաստանը և Ուկրաինան չեն մեկնաբանել օդակայանի փետրվարի 26-ի միջադեպը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով