factor.am: Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD) հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիա նահանգի Եսիլյուրտ շրջանում՝ 6,9 կմ խորության վրա։ Զոհերի, վիրավորների կամ նոր ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
TRT-ի փոխանցմամբ՝ փլուզվել է կրիտիկական վնասված շենքերից մեկը։ Կարող են նոր փլուզումներ գրանցվել: Վնասված տներում մարդ չկա, քանի որ բոլոր վթարային շենքերը շրջափակված են, մուտքն արգելված է։