ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության հաղթողները. Մեսինն լավագույն ֆուտբոլիստն է |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները:

The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավԱրգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին:

Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:

2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ`  Ժոաո Կանսելու,  Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ`  Կազեմիրո Քևին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` ԿարիմԲենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի:

Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու և անգլիական «ԱստոնՎիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է:

Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով