ՀՀ ՊՆ փոխնախարարն իր ռուս պաշտոնակցի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը Ռուսաստանի իր պաշտոնակից Ալեքսանդր Ֆոմինի հետ քննարկել է համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։

«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության վիճակը», – նշված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության փոխնախարարներ Ալեքսանդր Ֆոմինը և Կարեն Բրուտյանը բանակցություններ Էին վարել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին՝ քննարկելով երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

 

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով