ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերականգնել Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո կասեցված պատժամիջոցները․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մեղադրեցին Իրանին հիմնական համաձայնագիրը խախտելու մեջ, որը երաշխավորում է, որ Իրանը երբեք չի ձգտի, ձեռք չի բերի կամ չի մշակի միջուկային զենք։ Նրանց աջակցեցին վեց այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մինչդեռ Չինաստանը, Պակիստանը և Ռուսաստանը քվեարկեցին պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու օգտին։
Հետևաբար, պատժամիջոցները կրկին կկիրառվեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 26-ին, եթե Իրանը և եվրոպական առաջնորդները մինչ այդ համաձայնության չգան։
«Առանց ամենահիմնական պայմանների կատարման, արագ դիվանագիտական լուծման հստակ ուղի չկա։ Մենք ցավում ենք, որ Իրանը դեռևս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել և կոչ ենք անում նրան անհապաղ գործել», – Reuters-ին ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։