«Մեծ քսանը» Նյու Դելիում Ուկրաինայի խնդրի պատճառով չի համաձայնեցրել ամփոփիչ հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ քսանի» արտաքին գերատեսչությունների ղեկավարները Նյու Դելիում գումարված համաժողովում չեն համաձայնեցրել ամփոփիչ հայտարարությունը, քանի որ իրարամերժ մոտեցումներ են դրսևորվել Ուկրաինայի խնդրում:

«Մեծ քսանի» համաժողովի մասնակիցների գերիշխող մեծամասնությունը դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա, սակայն, ըստ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից առարկություններ են ներկայացվել:

«Կային հարցեր, որոնք, անկեղծ կասեմ, առնչվում էին Ուկրաինային, դրանց շուրջ եղել են տարաձայնություններ, որոնք մենք չկարողացանք հաղթահարել»,- ասել է Ջայշանկարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով