ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 400 մլն ԱՄՆ դոլարի օգնության նոր փաթեթի մասին |hetq.am|

hetq.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Ուկրաինային 400 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության նոր` թվով 33-րդ փաթեթի մասին։ Այդ մասին նշվում է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայք էջում։

Փաթեթում ներառված կլինեն համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի ու Bradley հետևակի մարտական մեքենաների համար սպառազինություն, ինչպես նաև հաուբիցների արկեր ու տանկային կամրջաշիններ։

«Ռուսաստանն ինքն էլ կարող է այսօր դադարեցնել իր պատերազմը։ Քանի դեռ Ռուսաստանը դա չի անի, և որքան երկար դրա անհրաժեշտությունը կլինի, մենք կամրապնդենք Ուկրաինայի սպառազինությունը։ Որպեսզի նա բանակցությունների սեղանի շուրջ ամենաուժեղ դիրքում լինի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն