Թուրքիայի Հաթայ նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել |tert.am|

tert.am: Թուրքիայի Հաթայ նահանգում կիրակի՝ մարտի 5-ին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

EMSC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսքենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն