Իլհամ Ալիևը Լուի Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ Պետդեպի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ 

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի մասին։

Ալիևը իր գոհունակություն է հայտնել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներից և իր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ պետքարտուղար  Բլինքենին՝ այս ուղղությամբ շարունակական ջանքերի համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով