«Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ»․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: «Թեհրանն ու Վաշինգտոնը անուղղակի բանակցություններ են վարում միջուկային խնդրի շուրջ», – այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

«Իրանն ու Միացյալ Նահանգները միջնորդների օգնությամբ ուղերձներ են փոխանակում։ ԱԷՄԳ-ի ղեկավար պարոն Գրոսիի այցը այն գործընթացի բաղկացուցիչ մասն է, որը միտված է կողմերի վերադարձին միջուկային համաձայնագրի դրույթների կատարմանը», – Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

ԱԷՄԳ-ի ղեկավարն Իրանում էր գտնվում մարտի 3-ին և 4-ին։ Երկօրյա այցի ընթացքում Գրոսին մի շարք պայմանավորվածությունն է ձեռք բերել իրանական իշխանությունների հետ, որոնց համաձայն, Թեհրանը շարունակելու է համագործակցել ՄԱԿ-ի կառույցների հետ՝ մասնավորաբար թույլ տալով ԱԷՄԳ-ի տեսուչների անարգել այցելությունները երկրի միջուկային օբյեկտներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով