Խաղաղ ցուցարարներին պետք է թույլատրվի իականացնել իրենց իրավունքները․ ԱՄՆ–ն՝ Վրաստանի իրադարձությունների մասին |news.am|

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Վրաստանում իրադարձությունների զարգացմանը։

Այս խոսքերն ասվել են այն բանից հետո, երբ Վրաստանի ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար, որոնք դեմ են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին, որն արժանացել է երկրի խորհրդարանի հավանությանը, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Փրայսն ընդգծել է, որ խաղաղ ցուցարարներին պետք է թույլատրվի իականացնել իրենց իրավունքները։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երեկ 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։ Փաթեթի քննարկմանը զուգահեռ Վրաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան միջոցներ եւ արցունքաբեր գազ է գործադրել։ Կան ձերբակալվածներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն