ՌԴ-ում 3 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել․ ամենաուժեղը՝ 6,1 մագնիտուդով |factor.am|

factor.am: 3 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել ՌԴ Կամչատկայի ափերի մոտ։

ՌԴ գիտական ակադեմիայի աշխարհաֆիզիկական միասնական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի ինտերակտիվ քարտեզի համաձայն՝ 3,8 և 6,1 մագնիտուդով ցնցումները գրանցվել են Սևերո-Կուրիլսկից ոչ հեռու, ևս մեկ երկրաշարժ գրանցվել է Պետրոպավլովկս-Կամչատսկից 199 կմ հեռավորության վրա, փոխանցում է News.ru-ն։

Երկրաշարժի էպիկենտրոնները եղել են 59 կմ ու 41 կմ խորության վրա։ Դրանք գրանցվել են մոտ կես ժամ ընդհատումով։

Տուժածների ու ավերածությունների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն