Շառլ Միշելը մտահոգված է վրաստանյան զարգացումներով|aliq.ge|

aliq.ge: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանի մոտ մարտի 7-ին տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։

Twitter-յան իր միկրոբլոգում Միշելը գրել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության ուղուն։

Միշելը նշել է՝ խաղաղ բողոքի իրավունքը ցանկացած ժողովրդավարության հիմքն է:

«Ես շատ անհանգստացած եմ Վրաստանում տեղի ունեցող զարգացումներով: Օրենքի գերակայությանը և մարդկային արժեքներին նվիրվածությունը Եվրամիության առանցքային խնդիրներն են»,- գրել է Միշելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով