Վարչապետին ներկայացնում են հեղեղման պատճառով Մխիթարյան միաբանության կրած վնասները |shantnews.am|

shantnews.am: Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը։ Վարչապետին ներկայացնում են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի վերջին հեղեղումների ժամանակ։

Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վարչապետին պատմեց, որ նման հեղեղումներ եղել են նախկինում, բայց այս մեկը բացառիկ է դրանց շարքում։

Ապա հայկական պատվիրակությունը մասնակցեց աղոթքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն