1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել. Փաշինյան | armenpress.am

armenpress.am 

Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից արդեն 1 տարի 7 ամիս զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում այս մասին ասաց կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ կուսակցության 7–րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում:

«ՀՀ–ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել՝ այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոտոսոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով: Բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը: Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: Անկախացումից ի վեր մենք նման որևէ 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի: Սա է խաղաղությունը»,–ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ և վերաբերի ՀՀ բոլոր սահմաններին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև