Հակոբ Արշակյանը ՔՊ-ին պարտք է եղել, չեն թույլատրել մասնակցի համաժողովին | factor.am

factor.am

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության 7-րդ համաժողովին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Ըստ նրա` Արշակյանը չի մասնակցում, քանի որ կուսակցական պարտք է ունեցել։ Պապոյանը մանրամասնեց, որ Արշակյանը փոխանցումն իրականացրել է, բայց սահմանված ժամկետում գումարը ՔՊ-ի հաշվեհամարին չի հասել, դրա համար նրա մասնակցությունը չի հաստատվել։

Պապոյանի փոխանցմամբ` ՔՊ-ի անդամավճարը 1000 դրամ է, իսկ պաշտոնյաների դեպքում նրանց աշխատավարձի 3 տոկոսի չափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև