Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին ձերբակալվել է

Հյուսիսային պողոտայում ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրել են սեպտեմբերի 18-ին:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև