Հայաստան – Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել ազգային թիմի երկրպագուներին ակտիվության համար։Տոմսերի վաճառքը տեղի է ունեցել միայն առցանց։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինի:Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով