Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 48 հազարը |tert.am|

tert.am: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48 448-ի։ Այս մասին գրում է interfax.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։

Նախարարի խոսքով՝ զոհերի թվում կա 6660 օտարերկրացի։ Նրանց մեծ մասը սիրիացիներ են։

Նա նաև հավելել է, որ դատաբժշկական փորձագետները դեռ փորձում են պարզել 1615 մարդու ինքնությունը։ Հայտնի է, որ նրանցից մի քանիսն օտարերկրացիներ են, մի մասը՝ Թուրքիայի քաղաքացիներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն