«Փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի թուղթ, որը ես պատրաստ էի ստորագրել»․ Փաշինյանը

Ես ասել եմ, որ ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որպեսզի մինչեւ տարվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Երբ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք խաղաղության պայմանագրի թուղթ, դա եղել ա թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։

«Այսինքն՝ երբ Ադրբեջանը մեզ տվել ա ինչ-որ նախագիծ, մենք դրա վրա աշխատել, մեր տարբերակը փոխանցել ենք Ադրբեջանին։ Դա եղել ա մի ամիս առաջ, նշանակում ա, որ ես փետրվարի [պայմանական] 14-ին էդ թուղթը պատրաստ էի ստորագրել։ Ինչո՞ւ չեմ ստորագրել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին։ Եթե էդպես ստացվեր, դա լավ նորություն կլիներ։ Այսինքն՝ էն տարբերակը, որը մենք Ադրբեջանին փոխանցում ենք, համարեք, որ դրա տակ իմ ստորագրությունը կա։ Մենք չենք խաղում, ժամանակ չենք ձգում, մենք ուզում ենք թուղթ, որը ստորագրենք, էսօր, երեկ, տարվա վերջ շատ լավ կլիներ, որ ստորագրեինք, բայց պրոբլեմը, որ Ադրբեջանն այլ ուղղությամբ ա տանում»,- ընդգծեց Փաշինյանը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն