Բայդենի ու Էրդողանի խորհրդականները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները,այդ թվում՝ իրենց ընդհանուր մտահոգությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական ագրեսիայի և Թուրքիայի ջանքերի մասին՝ ապահովելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնության նորացումը:

«Նրանք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները, ինչպես նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության վերաբերյալ իրենց աջակցությունը։ Պարոն Սալիվանն ընդգծել է Միացյալ Նահանգների տեսակետը, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է որքան հնարավոր է շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն