Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD) հայտնել է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13.55-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բոլուում, օջախը՝ 8,13 կմ խորության վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն