ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր» |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Իմանգալի Թասմագամբետովը ծաղկեպսակ է դրել արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ծանոթացել 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով