Քըլըչդարօղլուն հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերություններ կպահպանի |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայում մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Անկարան կձգտի Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների, սակայն նաև կհիշեցնի Մոսկվային, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:

Այս մասին հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածուի խորհրդական Ունալ Չևիքյոզը։

Քըլըչդարօղլուն նաև խոստանում է առնվազն 5 տարով արգելել օտարերկրացիներին երկրում գույք ձեռք բերել։ Նշվում է նաև, որ Քըլըչդարօղլուն չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին Շվեդիային և Ֆինլանդիային անդամակցության գործընթացը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով