«Գազպրոմն» ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի լիցքավորման աշխատանքները |tert.am|

tert.am: Ռուսական «Գազպրոմ» պետական ընկերությունն ավարտել է «Թուրքական հոսք» գազատարի երկու ծովային գծերի լիցքավորման աշխատանքները:

Ինչպես հայտնում է Газета.Ru-ն, ընկերությունից հայտնել են, որ երկու գծերը, որոնք ձգվում են Անապայի ափամերձ շրջանից մինչև թուրքական Քըյըքեյ ծովափնյա ավան, արդեն լցվել են գազով: Բացի այդ, արդեն ավարտվել են 190 փորձարարական գազահորերի աշխատանքները:

«Թուրքական հոսք» գազատարը Ռուսաստանից գազ կմատակարարի Թուրքիա Սև ծովով: Գազատարի առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն