Հայկական կողմը պետք է դադարի չարաշահել իր տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը․ Ադրբեջանի ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: Հայկական կողմը պետք է դադարի տարածաշրջանում լարվածությունը սրելու և իր ռազմական սադրանքները կոծկելու նպատակով չարաշահել իր տարածքում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, որում նաև ասված է․

«Անհրաժեշտ է, որ այս առաքելության ներկայությունը Հայաստանում չդառնա պատրվակ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող խաղաղապահ միջոցառումների դեմ սադրանքների ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով