ԱՄՆ հետախուզությանը հանձնարարվել է կորոնավիրուսի ծագման մասին տեղեկություններ գաղտնազերծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ օրենք է ստորագրել, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տեղեկություններ, հաղորդում է Սպիտակ տունը։

«Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ կարող ենք ավելի լավ կանխել համաճարակներն ապագայում: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման հետ կապված բոլոր գաղտնի տեղեկությունները՝ ներառյալ այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի հետ», – ընդգծել է Բայդենը։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը քվեարկել էին COVID-19-ի ծագման վերաբերյալ ամերիկյան հետախուզության տվյալները գաղտնազերծելու օգտին, ինչից հետո օրինագիծն ուղարկվել էր նախագահ Բայդենին՝ ստորագրման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով