Վերիշենից դեպի դիրքեր գնալիս ադրբեջանցիները առեւանգել են բնակչի. Գորիսի ղեկավարի տեղակալ

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրից դեպի դիրքեր գնալիս ադրբեջանցիներն առեւանգել են Խնձորեսկի բնակչի։

Համացանցում տարածվող այս տեղեկությունը infocom.am-ի հետ զրույցում հաստատեց Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ Վերջինս նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այսօր, Խնձորեսկի բնակիչը քառասունին մոտ տղամարդ է։

Այլ տեղեկություններ քաղաքապետի տեղակալը չհայտնեց՝ նշելով միայն, որ նրա ճակատագրի մասին տեղեկություններ են փորձում ստանալ։

Մինչ այս պահը  Infocom-ին չի հաջողվել կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով