Տաջիկստանում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել |tert.am|

tert.am: Տաջիկստանում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 10 հազար բնակչություն ունեցող Ռաշտա քաղաքից 51 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով