Բողոքի ակցիաները Ֆրանսիայում շարունակվում են |azatutyun.am|

azatutyun.am: Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները Ֆրանսիայում շարունակվում են։ Այսօր կրկին տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել մայրաքաղաք Փարիզի, ինչպես նաև մի շարք խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով չեղարկել թոշակային տարիքի բարձրացման կառավարության որոշումը։

Կեսօրին մոտ բախումներ են տեղի ունեցել Նանտում, Փարիզում ցուցարարները արգելափակել են երկաթուղային գծերը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենի խոսքով` այսօրվա ակցիաներին զուգահեռ երկրի ողջ տարածքում 13 հազարից ավելի ոստիկան է հերթապահում։ Սա, ըստ ֆրանսիական աղբյուրների, բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր փողոցներ դուրս բերված ոստիկանների ամենամեծ թիվն է։

Ֆրանսիայի կառավարության խոսնակ Օլիվյե Վերանը ցույցերի մեկնարկին կոչ արեց դրանց մասնակիցներին զերծ մնալ բռնարարքներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն